Աշոտյանը գոհ է, վոր Վրաստանի դպրոցներում կվերականգնվի հայոց լեզի դասաժամերի նախկին ծավալը![]() 30 մարտի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Թբիլիսի կատարած այցի ժամանակ իմ վրաց գործընկեր Դմիտրի Շաշկինի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել նոր ուսումնական տարվանից հայոց լեզվի դասաժամերը Վրաստանի հայկական դպրոցներում վերականգնել նախկին ծավալով»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, եթե 2010թ. հայոց լեզվի դասաժամերի քանակը շաբաթական 5 ժամ էր, ապա այսուհետ կվերականգնվի դասաժամերի նախկին ծավալը՝ 7-8 ժամ: «Ես դա համարում եմ մեծ նվաճում և շնորհակալ եմ իմ վրաց գործընկերոջը այս հարցին արագ արձագանքելու համար»,-ասել է Աշոտյանը: Բացի այդ, Աշոտյանը հայտնել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ հայկական դասագրքերը հրատարակվելուց առաջ կուղարկվեն հայ մասնագետներին՝ խմբագրման ու թարգմանության անճշտությունների շտկման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |