Մարտի 30-ին Երևանում բացված Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության, սոցիալական հարցերով հանձնաժողովի 36-րդ նիստի գլխավոր թեման կազմակերպության անդամ-երկրներում առողջապահության խնդիրներն են: ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ նիստի արդյունքներով ընդունվելու է փաստաթուղթ, որը հաստատվելու է հունիսին ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովում:
Հայկական պատվիրակության անդամ Վարդան Խաչատրյանը, որը նիստում հանդես է եկել զեկույցով, ասել է, որ այդ հանդիպման ընթացքում շոշափվելու են հարցեր, որոնք վերաբերվում են թռչնագրիպին: