Աբներ Մարես. Վիկ Դարչինյանի դեմ մենամարտը նշանակալի էր իմ կարիերայում

Աբներ Մարես. Վիկ Դարչինյանի դեմ մենամարտը նշանակալի էր իմ կարիերայում

PanARMENIAN.Net - Աբներ Մարեսի (Մեքսիկա) և Ջոզեֆ Ագբեկոյի (Գանա) միջև բռնցքամարտի մենամարտը թեթևագույն քաշային կարգի շրջանակներում տեղի է ունենալու ապրիլի 24-ին Լոս Անջելեսում «Nokia Theatre»-ում: Այդ մրցաշարի երկրորդ մենամարտը Վիկ Դարչինյանի (Հայաստան) և Յոննի Պերեսի (Կոլումբիա) միջև կայանալու է նույն օրը:

2010-ի դեկտեմբերին Մարեսը հանդիպել է Դարչինյանի հետ, և մրցավարները միավորներով հաղթանակը տվել են մեքսիկացուն: «Դարչինյանի դեմ իմ վերջին մենամարտը շատ կարևոր էր ինձ համար և ուրախ եմ, որ հաղթանակ տարա: Իմ կարիերայում դա ամենամեծ և նշանակալի մենամարտերից էր: Ագբեկոն նույնպես լավ բռնցքամարտիկ է, և ես կարծում եմ, որ նրա դեմ մենամարտում երկրպագուները գեղեցիկ մարտի ականատես կլինեն»,- Մարեսի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:

«Դա շատ լավ մենամարտ է լինելու: Մարեսը հիանալի տղա է և շատ լավ բռնցքամարտիկ, ուստի ես համոզված եմ, որ մեր հանդիպումը դիտարժան է լինելու: Աբները հաջողության է սպասում: Մեր մարտը լինելու է բարդ, բայց շատ հետաքրքիր»,- Ագբեկոյի խոսքերը մեջբերում է championat.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---