Ամստերդամում վերսկսվելու է քաղաքական գործիչ Գիրտ Վիլդերսի նկատմամբ դատավարությունը30 մարտի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ամստերդամի դատարանը որոշում է ընդունել շարունակել հոլանդացի քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Գիրտ Վիլդերսի դեմ հարուցված գործը: Նրան մեղադրում են ազգատյացության և մահմեդականների նկատմամբ ատելություն սերմանելու մեջ: Մասնավորապես, Վիլդերսը համեմատել է իսլամը ֆաշիզմի հետ և կոչ արել արգելել Ղուրանը: Վիլդերսը հերքում է իր մեղքը և ասում, որ իր խոսքերն ազատ քաղաքական բանավեճի մաս են կազմում: Վիլդերսի փաստաբանները համարել են, որ նման ծավալի դատավարությունը չի մտնում Ամստերդամի շրջանային դատարանի իրավասության մեջ և պահանջել կամ փակել գործը կամ հանձնել այն Հաագայի դատարան: Դատավորը մերժել է պաշտպանյալին և նշել, որ Վիլդերսի վիրավորական հայտարարությունների մեծամասնությունը կատարվել է հենց Ամստերդամում, հաղորդում է Էխո Կովկասը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |