30 մարտի 2011 - 19:26 AMT
«Նարեկացի» Ժողովրդական գործիքների համույթի ալբոմը «Լավագույն ժողովրդական ալբոմ» մրցանակի է արժանացել

Մարտի 27-ին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Նարեկացի» Ժողովրդական գործիքների համույթի ալբոմը: Ալբոմում ներկայացված են հայկական ժողովրդական և աշուղական երգեր, մասնավորապես Սայաթ-Նովայի, Շերամի, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները «Նարեկացի» համույթի մենակատարների և երաժիշտների կատարմամբ:

«Նարեկացի» Ժողովրդական գործիքների համույթը հիմնադրվել է 2008 թվականին: Կոլեկտիվի հիմնադրման նպատակը ժողովրդական գործիքների և մեղեդիների հանդեպ հետաքրքրության և սիրո արթնացումն էր: Կոլեկտիվի կազմի մեջ մտնում են 21 երիտասարդ երաժիշտներ և 5 մենակատարներ, համույթի գեղարվեստական ղեկավարը Հովիկ Սահակյանն է: