Բելառուսին մեղադրում են Եվրատեսիլին ներկայացվող երգի գրագողության մեջ![]() 7 ապրիլի 2011 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի մոտ խնդիրներ են առաջացել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին նախապատրաստվելու փուլում: Բելառուս երգչուհի ուսանողուհի Անաստասիա Վիննիկովային մեղադրել են I love Belarus երգի գրագողության մեջ, որով նա ներկայանալու է «Եվրատեսիլ» մրցույթին: Ինչպես հայտնում է «Երեկոյան Մոսկվա» թերթը, սկզբից ուսանողուհի Անաստասիա Վիննիկովայի կատարմամբ հնչած Born in Belorussia երգը ստիպված եղան փոխարինել: Ըստ մրցույթի կազմակերպիչների, նրա տեքստը չէր համապատասխանում կանոններին քաղաքականացված լինելու պատճառով: Նոր՝ I love Belarus երգի հետ կապված նոր խնդիրներ առաջացան, բելառուս բլոգերները պլագիատ հայտնաբերեցին երաժշտության մեջ: Ըստ փորձագետների, մեծ նմանություն կա ռուսական «Գազի սեկտոր» խմբի երգի հետ: Նմանություն չնկատած միակ մարդը բելառուսական երգի հեղինակ, կոմպոզիտոր Եվգենի Օելյնիկն էր: Մեկնաբանելով իր հասցեին հնչած մեղադրանքները՝ նա հայտարարեց լրագրողներին, որ երբեք չի լսել այդ ռուսական խմբի կատարումները: Կրկին փոխել երգը Բելառուսը դեռևս չի պատրաստվում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |