ԵԹԵ ՍՊԱՌՎԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՈԼՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ԴԻՄԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎԸ

PanARMENIAN.Net - 12.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Եթե սպառվեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բոլոր հնարավոր խաղաղ մեթոդները, մեր հույսը, անկասկած, կապված կլինի այլընտրանքային տարբերակի հետ»: Այս մասին, ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի Գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Նրա կարծիքով, ադրբեջանական հասարակությունը պետք է պատրաստ լինի դրան: Մամեդովը նշել է, որ Ադրբեջանը արդեն պատրաստ է «որոշակի քայլերի», եւ դրանք կիրառելու դեպքում Հայաստանը «ոչ մի կերպ չի կարողանա դիմակայել»: Մամեդովի խոսքերով, վերջին տարիներին Հայաստանի բնակչությունը նվազել է` քաղաքացիների երկրից հեռանալու պատճառով եւ կազմում է 1,5 միլիոն մարդ, որոնցից մոտ կեսը տարեց են: Մամեդովի կարծիքով, եթե Հայաստանի ծանր տնտեսական իրավիճակը շարունակվի եւս մեկ տարի, «այնտեղ ոչ ոք չի մնա»:

Միաժամանակ Մամեդովը հայտարարել է, որ եթե ադրբեջանական կողմը Ղարաբաղյան հակամարտոիթյան խաղաղ կամ ռազմական տարբերակի ընտրության առջեւ կանգնի, ապա Ադրբեջանի ղեկավարությունը, անկասկած, նախապատվությունը կտա առաջինին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---