ՉԿԱ ՈՐԵՎԷ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

PanARMENIAN.Net - 10.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Այսօր չկա այնպիսի պետություն, որը ի վիճակի է իրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, որպեսզի վերջինս Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչի: Նույնիսկ այն դեպքում, երբ կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, ինչպես նաեւ Բուդապեշտի, Լիսաբոնի եւ Ստամբուլի գագաթնաժողովների որոշումները այդ մասին»,- Բաքվում կայացած մամլո-ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:

Նրա խոսքերով, միջազգային հանրությունը ոչ մի ջանք չի գործադրում, եւ, ըստ երեւույթին, չի էլ գործադրելու ադրբեջանական հողերի ազատագրման համար: «Դա նշանակում է, որ Ադրբեջանը կամ պետք է պատերազմ սկսի, օգտվելով միջազգային իրավունքներից եւ իր ներուժից, կամ էլ` բանակցությունները պետք է շարունակվեն մինչեւ Հայաստանը համաձայնվի զիջումների գնալ»,- գտնում է Հասանովը: Նրա կարծիքով, եթե այդ խաղաղ գործընթացը արդյունքներ չտա եւ Հայաստանը չհրաժարվի իր ծայրահեղական դիրքից, Ադրբեջանը այլ` ավելի վճռական քայլերի դիմելու իրավունք կվերապահի իրեն: Ինչպես նշել է Հասանովը, ամեն դեպքում նախագահ Ալիեւը չի գնա Ադրբեջանի շահերին հակասող զիջումների:

Անդրադառնալով Ադրբեջանին Թուրքիայի կողմից տրամադրվող ռազմական օգնությանը, Ա. Հասանովը բացառել է Թուրքիայի ակտիվ ռազմական մասնակցությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Մյուս կողմից, նշել է նա, ըստ համաձայնագրի, Թուրքիան իրավունք ունի իր քվոտայից Ադրբեջանին հատկացնել 100 տանկ` պաշտպանությունը իրականացնելու համար: «Սակայն դրան կարող են հաջորդել Ռուսաստանի նմանատիպ գործողությունները, որոնց արդյունքում Հայաստանը կարող է ստանալ երկու անգամ ավել տանկեր»,- հայտարարել է Հասանովը:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---