ԱՄՆ-ում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի նամակներով դիմել սենատորներին, դա նորմալ երևույթ է: Այդ մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) քարոզարշավ է սկսել Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում վերջնական հաստատելու դեմ: «Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելը կախված է միայն ու միայն Սենատից. ինչպես Սենատը որոշի, այդպես էլ կլինի»,- ասել է Բինը, հաղորդում է Day.Az-ը:
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) քարոզարշավ է սկսել Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում վերջնական հաստատելու դեմ: ANCA-ն ընտրողներին կոչ է անում սենատորներին նամակներ հղել էլեկտրոնային փոստով` կոչ անելով չհաստատել Բրայզային: