Ռազմական փորձագետ. Ղարաբաղի օդանավակայանի աշխարհագրական դիրքը թույլ չի տա Բաքվին ինքնաթիռներ ոչնչացնել

Ռազմական փորձագետ. Ղարաբաղի օդանավակայանի աշխարհագրական դիրքը թույլ չի տա Բաքվին ինքնաթիռներ ոչնչացնել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանի աշխարհագրական դիրքը թույլ չի տա Բաքվին հարված հասցնել քաղաքացիական ինքնաթիռներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: «Լեռնային պայմաններում ցանկացած հակաօդային համակարգի համար դժվար է ոչնչացնել հակառակորդի օբյեկտները: Տեխնիկապես դա քիչ հավանական է»,- ասել է ռազմական փորձագետը:

Փորձագետն ընդգծել է, որ քաղաքացիական ինքնաթիռներ ոչնչացնելու Ադրբեջանի կողմից բարձրացված ողջ աղմուկը վատ կազմակերպված կեղծիք է, որը նպատակ ունի «շոշափել» հայկական կողմի տրամադրությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---