Ալեքսանդր Իսկանդարյան. Արաբական երկրների իրադարձությունները միասնական երևույթ չեն![]() 8 ապրիլի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Այն, ինչ կատարվում է արաբական աշխարհում, միասնական իրադարձություն չէ, տարբեր արաբական երկրներում տարբեր գործընթացներ են գնում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, կատարվածը չի կարելի միասնական երևույթ համարել: «Եգիպտոսում սոցիալական ընդվզում է, Եմենում՝ հակասություններ են երկրի հյուսիսի ու հարավի միջև, Բահրեյնում՝ շիա բնակչության ու սունի վերնախավի միջև, Լիբիայում՝ միջտոհմային պատերազմ է»,-ասել է նա: Ըստ նրա, բոլոր այդ իրադարձությունները միավորված են լոկ միասնական տեղեկատվական դաշտով: Իր հերթին սփյուռքի մասնագետ Էդուարդ Մելքոնյանն, անդրադառնալով այդ իրադարձությունների վտանգավորությանը, նշել է, որ նման դեպքերում առաջին հերթին միշտ տառապում են ազգային փոքրամասնությունները: Ընդ որում, նա ճիշտ համարեց այն, որ Եգիպտոսի դեպքում հայ համայնքը չեզոք դիրք գրավեց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |