Հանրահավաքից 1 ժամ առաջ. Ըստ ՀԱԿ-ի, Երևան տանող ճանապարհները փակ են, ոստիկանությունը պնդում է հակառակը![]() 8 ապրիլի 2011 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հայկական ընդդիմության հանրահավաքի օրը կրկին փակված են մայրաքաղաք տանող մարզային ճանապարհները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը, Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը փակել է բոլոր ճանապարհները, որոնք հանրապետության մարզերից տանում են մայրաքաղաք: Նրա խոսքով, ոստիկանությունը ահաբեկել է տրանսպորտային միջոցների վարորդներին` պահանջելով ապրիլի 8-ին չմեկնել Երևան: ՀՀ ճանապարհային ոստիկանությունն իր հերթին PanARMENIAN.Net ի թղթակցին վստահեցրել է, որ մայրաքաղաք տանող ճանապարհները ներկա պահին բաց են: «Փակ են միայն քաղաքի այն փողոցները, որտեղ տեղի է ունենալու հանրահավաքը»,- ասել է գործակալության զրուցակիցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |