ԵԽԽՎ նախագահը Լեռնային Ղարաբաղի հարցերով Ենթակոմիտեի գործունեության վերսկսման նախաձեռնողն էր 8 ապրիլի 2011 - 19:45 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպայի Խորհրդին Ադրբեջանի և Հայաստանի անդամակցության ժամանակ պարտավորություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումն էր, և քանի դեռ այն կարգավորված չէ, Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ այդ ենթակոմիտեն պետք է գոյություն ունենա»,- հայտնել է Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը: Նրա խոսքով, Ղարաբաղի հարցերով Ենթակոմիտեն փաստացիորեն գոյություն ունի, սակայն երբեք չի դադարեցրել աշխատանքը: «Ռասսել Ջոնսթոնի մահից հետո այն դադարեցրեց պաշտոնական հանդիպումները: Սակայն գրեթե ամեն նստաշրջանում պատվիրակությունների ադրբեջանական և հայկական ղեկավարները հանդիպում են: Այդ հանդիպումներն ընթանում են ԵԽԽՎ նախագահի մասնակցությամբ, և հենց նա էլ Ենթակոմիտեի ակտիվ աշխատանքի վերսկսման նախաձեռնողն էր»,- ասել է Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |