Ավարտվեց հայկական ընդդիմության երկրորդ հանրահավաքն Ազատության հրապարակում, ամեն ինչ պարզ կդառնա ապրիլի 28-ին![]() 8 ապրիլի 2011 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Հայկական արմատական ընդդիմությանը երկրորդ անգամ թույլատրեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ապրիլի 8-ի ցույցի սցենարը բավական նման էր մարտի 17-ի դեպքերի զարգացմանը. ցույցը սկսեց Մատենադարանի շենքի մոտ, այնուհետև սահուն կերպով շարունակվեց Օպերայի հրապարակում: Այս անգամ հանրահավաքն Ազատության հրապարակում շարունակելու համար ՀԱԿ-ի և ոստիկանության միջև բանակցությունները երկար չտևեցին: Հանրահավաքը Մատենադարանի մոտ Երևանում` Մատենադարանի շենքի դիմաց, ժամը 18:00-ին սկսվեց հայկական արմատական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ցույցը սկսվեց Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) նախագահ Արամ Մանուկյանի խոսքով: Դեռևս նախքան ցույցի մեկնարկը հաղորդվում էր, որ ցույցի անցկացման վայրից ոչ հեռու արդեն առաջին ընդհարումներն են գրանցվել ցուցարարների և ոստիկանության միջև: Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան նաև Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջահանգիրյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը և ուրիշներ: Երևանի ոստիկանության տվյալներով, Մատենադարանի շենքի դիմաց ցույցին 8500 մարդ է մասնակցել: Հանրահավաքը սահուն կերպով տեղափոխվեց Ազատության հրապարակ ՀԱԿ-ի ներկայացուցիչների ելույթներից հետո Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ցուցարարներին կոչ արեց խաղաղ շարժվել Ազատության հրապարակ, որը դեռևս հանրահավաքի մեկնարկից մեկ ժամ առաջ շրջափակվել էր ոստիկանության ջոկատներով: Երևանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանի հետ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի կարճատև բանակցություններից հետո ոստիկանները, ինչպես և մարտի 17-ին, ցուցարարներին թույլ տվեցին մտնել հրապարակ, և 19:40-ին ցուցարարներն արդեն հավաքվել էին Օպերայի շենքի մոտ: ՀԱԿ-ի երկրորդ հանրահավաքն Ազատության հրապարակում 20:35-ին ընդդիմության հանրահավաքը վերսկսվեց Ազատության հրապարակում: Ելույթով հանդես եկավ ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հայտնեց, որ ոչ մի իշխանություն չի կարող ժողովրդից խլել նրա խորհրդանիշը` Ազատության հրապարակը: Տեր-Պետրոսյանը կրկին, ինչպես և մարտի 17-ի ցույցի ժամանակ, անդրադարձավ «քաղբանտարկյալներին ազատ արձակելու» խնդրին, Ազատության հրապարակում ցույցերի անցկացման վրա դրված արգելքը հանելու, ինչպես նաև 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի մանրամասներն անհապաղ բացահայտելու անհրաժեշտությանը: Ապրիլի 28-ին պարզ կդառնա` վերջնագիր կամ երկխոսություն Ավարտելով իր խոսքը` Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կկայանա ապրիլի 28-ին: ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով` Կոնգրեսն առայժմ հակված չէ իշխանությունների հետ վերջնագրի լեզվով խոսել, սակայն ապրիլի 28-ը պետք է կա'մ իշխանությունների հետ երկխոսության սկիզբը դառնա, կա'մ վերջնական պառակտման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |