Ապրիլի 10-ին կայացել են ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի 4-րդ տուրի վերջին երկու խաղերը:
Տուրի կենտրոնական խաղում «Բանանցն» ընդունել է «Փյունիկին»: Խաղը շատ դինամիկ էր, և թիմերին հաջողվել է խփել 7 գնդակ: Հաշիվը բացել են «Բանանցի» ֆուտբոլիստները, աչքի է ընկել կիսապաշտպան Արտակ Դաշյանը: 10 րոպե անց Գևորգ Ղազարյանը հավասարեցրել է հաշիվը: Առաջին խաղակեսում երկրպագուներն ականատես են եղել ևս մեկական գոլերի: Գոլերի հեղինակներ են դարձել Բրունո Կորեան և Հովհաննես Հովհաննիսյանը:
Երկրորդ խաղակեսում «Բանանցից» գոլի հեղինակ է դարձել Արսեն Բալաբեկյանը, բայց Արտակ Ալեքսանյանը և Գևորգ Ղազարյանը կարողացել են «Փյունիկին» հաղթանակ բերել: Խաղն ավարտվել է 3:4 հաշվով: Հաղթանակից հետո գործող չեմպիոնը հավաքել է 7 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը:
Իջևանում «Շիրակը» 1:3 հաշվով զիջել է «Ուլիսին»: Երևանյան թիմից գոլ է խփել Վալերի Ալեքսանյանը, կրկնագոլի հեղինակ է դարձել Գեորգի Կրասովսկին: «Շիրակի» միակ գոլը խփել է Կարեն Խաչատրյանը:
«Ուլիսը» 10 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղը զբաղեցնում է «Գանձասարը», երրորդը` «Միկան»: