Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել, գտնում է թուրքագետը![]() 11 ապրիլի 2011 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան լարում է դիվանագիտական ջանքերը երրորդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ըստ նրա, նման իրավիճակում անտրամաբանական է խոսելը հայկական սփյուռքի հետ ինչ-որ կապեր հաստատելու մասին: «Թուրքիան փորձում է ներկայացնել Ցեղասպանության հարցը պատմական առանցքում և որպես հոգեբանական խնդիր, որը կարելի է լուծել Հայաստանի ու սփյուռքի հետ երկխոսության միջոցով: Թուրքիայում Հայոց ցեղասպանության քննարկումների իմիտացիան չի ազդում Անկարայի պաշտոնական քաղաքականության վրա, որն անփոփոխ է: Շանտաժի քաղաքականությունը Թուրքիայի կողմից շարունակվում է: Անկարան օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր լծակները, թույլ չտալու համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ում ու ցեղասպանության ժխտման քրեականացումը Ֆրանսիայում»,-ասել է Հովսեփյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |