Ստրասբուրգում բացվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

Ստրասբուրգում բացվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

PanARMENIAN.Net - Ստրասբուրգում բացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 15-ը: Ինչպես հետևում է նստաշրջանի օրակարգից, Հայաստանի հետ կապված խնդիրներ չեն քննարկվի: Նստաշրջանում կներկայացվի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի տարեկան զեկույցը: Նստաշրջանի շրջանակներում կքննարկվի իրավիճակը Բելառուսում, Վրաստանի կողմից ԵԽ առջև պարտավորությունների կատարումը, ելույթ կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Բացելով նստաշրջանը՝ Վեհաժողովի նախագահ Չավուշօղլուն անդրադարձել է իրադարձություններին արաբական աշխարհում: «Իրադարձություններն արաբական աշխարհում այն բանի ապացույցն են, որ ԵԽ արժեքները ունիվերսալ են: Այդ իրադարձություններն ընդգծում են ինչպես հարևանների, այնպես էլ մեր հասարակությունների ներսում երկխոսության ընդլայնման անհրաժեշտությունը»,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն: Նա նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին հրավերն ընդունելու և ապրիլի 13-ին ԵԽԽՎ-ում ելույթ ունենալու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---