ԱՊՀ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՈՐՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼ

PanARMENIAN.Net - 06.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Այսօր ԱՊՀ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից-երկրների, այդ թվում` նաեւ Հայաստանի, ներկայացուցիչները կքննարկեն ռազմական կառավարման կենտրոնական մարմնի ստեղծման հարցը, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության, օրակարգում տվյալ հարցի ընդգրկումը պայմանավորված է ռազմական կառավարման սեփական մարմին ունենալու Պայմանագրի մասնակիցենրի ցանկությամբ: Ներկայումս ԱՊՀ շրջանակներում գործում է ԱՊՀ պետությունների ռազմական համագործակցության համակարգման շտաբ, սակայն Պայմանագրի մասնակից-երկրների եւ ոչ մասնակից երկրների միջեւ առկա լուրջ տարաձայնությունների պատճառով տվյալ մարմինը ի վիճակի չէ արագ լուծումներ մշակել:

Խորհրդակցությունը կանցկացվի ռազմական փորձագետների մակարդակով, որոնք պետք է հանձնարարականներ պատրաստեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի կողմից լուծումներ մշակելու համար, որոնք հետագայում կհաստատվեն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում: ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդը կկայանա մայիսին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---