ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ԽԱՌՆՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻՆ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում մտադիր չէ որեւէ դեր խաղալ: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը` ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանականների առջեւ: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, հակամարտության կարգավորումը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների երկխոսության ուղիով: Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքերով` հակամարտող կողմերը պետք է «ակտիվություն հանդես բերեն»` նպատակ ունենալով լուծել այդ հարցը: Ռոբերթսոնը կրկին ընդգծել է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում Ռուսաստանի կարեւոր դերը: «Ռուսաստանն իր շահերն ունի տարածաշրջանում, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է խորհրդակցել Ռուսաստանի հետ այստեղ առկա հակամարտությունների կարգավորման առումով»,- ասել է նա: Անվտանգության ապահովումը հիմնականում կախված է հենց տարածաշրջանի երկրներից, ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---