Մոսկվայում Ադրբեջանը գնում է մարգինալների և ստեղծում նրանցից կազմված գիտական կենտրոններ18 ապրիլի 2011 - 10:12 AMT PanARMENIAN.Net - «Չնայած նրան, որ պատմաբանները ողջ Մոսկվայում փնտրել են Մեհմեդ Պերինչեկի «Հայկական հարցը» գիրքը, այնպես էլ չեն կարողացել այն գտնել: Դա շատ տարօրինակ է, քանի որ նման գրքերի հրատարակության ժամանակ անցկացվում է PR ակցիա: Բայց, տվյալ դեպքում, այդ գրքի մասին գրել են միայն ադրբեջանական ԶԼՄ-ները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սևծովյան և Կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նա հիշեցրել է, որ գրքի մեջ մտնում են «120 իրական և եզակի փաստաթղթեր Ռուսաստանի պետական արխիվներից»: «Ինչ էլ որ այդ, այսպես կոչված, պատմաբաններն առաջարկել են ադրբեջանցի ընթերցողին, անհնար է ստուգել: Ռուսական արխիվներում պահպանվում են հազարավոր փաստաթղթեր, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանությունը և 120-ը կամ 200-ը ոչինչ չեն կարող անել»,- ասել է Զախարովը և հավելել, որ կան 1915-ի դեպքերի հազարավոր ականատեսներ: «Ես չեմ խոսում ռուսական մամուլի և աղբյուրների մասին, այդ մասին գրել են արևմտյան երկրների դիվանագետները և լրագրողները: Մոսկվայում Ադրբեջանը գնում է մարգինալների և ստեղծում գիտական կենտրոններ, որոնք կազված են նրանցից: Ես անձամբ գիտեմ նման «գիտնականների, որոնք ամիս մեկ անգամ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից ստանում են փողերով ծրարներ: Բայց լուրջ հետազոտողներից ոչ ոք նրանց վրա ուշադրություն չի դարձնում»,- ասել է Զախարովը: ԱզերԹաժը նախօրեին հայտնել է, որ Մոսկվայում լույս է տեսել «Հայկական հարցը» գիրքը, որի մեջ մտել են ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթեր, որոնք հերքում են «Հայոց ցեղասպանության մասին պնդումները»: Գրքի հեղինակը թուրք պատմաբան Մեհմեդ Պերինչեկն է: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |