Կառլեն Մկրտչյանը նշել է նորամուտը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում

Կառլեն Մկրտչյանը նշել է նորամուտը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը նշել է նորամուտը Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Մկրտչյանը որպես փոխարինող է հանդես եկել 60-րդ րոպեին: Դոնեցկի թիմը խաղացել է Զապորոժյեի «Մետալուրգի» դեմ և զիջել նվազագույն հաշվով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Պարտությունից հետո «Մետալուրգը» 29 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը:

Թիմի մարզիչ Անդրեյ Գորդեևը նշել է, որ տեղի է ունեցել այն, ինչից նրանք վախենում էին. մրցակիցը պաշտպանվել է և խաղացել հակագրոհներում: «Մեր խաղին պակասում էր ագրեսիան գրոհներում: Հենց այստեղ է թաքնված պարտության պատճառը: Խոստովանում եմ, որ առաջին համարով խաղալը մեզ միշտ չէ, որ հաջողվում է: Մենք սպասում էինք, որ բարդ խաղ է լինելու»,- նշել է Գորդեևը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---