18 ապրիլի 2011 - 16:08 AMT
Հայաստանն ու Վրաստանը շահագրգռված են պաշտպանական ոլորտում փորձի փոխանակման մեջ

Հայաստանն ու Վրաստանը շահագրգռված են պաշտպանության համակարգի բաեփոխման վերաբերյալ փորձի փոխանակման մեջ: Այդ մասին Երևանում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան: Ըստ նրա, ինչպես Վրաստանին, այնպես էլ Հայաստանին հետաքրքրում է, թե ինչ պաշտպանական բարեփոխումներ են անցկացվում հարևան երկրում:

Իր հերթին Սեյրան Օհանյանը նշել է, որ փորձի փոխանակումը երկկողմ համագործակցության գլխավոր ուղղությունն է: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ այդ հարցում Հայաստանն ու Վրաստանը կարող են փոխադարձաբար օգտակար լինել միմյանց: