Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽ մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգի ուշադրությունն է հրավիրել Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու Ադրբեջանի սպառնալիքների վրա: «Ես հարցրեցի պարոն Համմարբերգին՝ արդյո՞ք ԵԽ-ին չեն մտահոգում Ադրբեջանի հայտարարությունները: Հանձնակատարը պատասխանեց, որ, անշուշտ, քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մասին հայտարարությունները մտահոգում են իրենց»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Նաիրա Զոհրաբյանը: