Վրաստանի կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից Թբիլիսիին թույլ չի տալիս ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 19 ապրիլի 2011 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Չնայած վիրահայերի կոչերին, Վրաստանի ղեկավարությունը դժվար թե պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը` հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Այս տարի միանշանակ դժվար թե կարելի է Հայոց ցեղասպանության ճանաչում ակնկալել Վրաստանի կողմից: Այդ երկիրը մեծ կախվածություն ունի Թուրքիայից և Ադրբեջանից` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով, և նրանց ազդեցությունը որոշիչ դեր է խաղում Վրաստանի քաղաքականության մեջ»,- հայտնել է քաղաքագետը: Բացի դրանից, քաղաքագետը ուշադրություն է դարձրել այն բանին, որ Վրաստանում մոտ 250 հազար ադրբեջանցիներ են բնակվում, որոնց շահերը Վրաստանի խորհրդարանում բավական լավ են ներկայացված: «Իհարկե, չեմ բացառում, որ ապրիլի 24-ին վիրահայ պատգամավորները պահանջեն, որպեսզի խորհրդարանը լռության րոպեով հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն ավելին ակնկալել չարժե»,- ասել է քաղաքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |