Վրաստանը չպետք է նյարդայնացնի Բաքվին Հայաստանի հետ համագործակցությամբ, կարծում է վրացի փորձագետը19 ապրիլի 2011 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը չպետք է Հայաստանի հետ համագործակցություն սկսի ռազմական ոլորտում, քանի որ դա բարդություններ է առաջացնելու Անդրկովկասում: Այդ մասին հայտարարել է անվտանգության հարցերով վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին: Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցություն սկսելու մասին ենթադրության հիմքը փորձագետը համարում է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի այցը Երևան: Նրա ենթադրությամբ, այցի շրջանակներում գլխավոր թեմաներից մեկը դառնալու է հենց համագործակցությունը ռազմական ոլորտում, թեև, փորձագետի կարծիքով, վրացական կողմը չպետք է համաձայնվի: «Մենք պետք է վերլուծենք այն ռիսկները, որոնք կարող են ուղեկցել նման գործընկերությանը: Մասնավորապես, Վրաստանին և Ադրբեջանին կապում է ռազմավարական գործընկերությունը, և մենք համագործակցում ենք շատ ուղղություններով: Վրաստանի և Հայաստանի ռազմական համագործակցությունն առաջացնելու է Բաքվի դժգոհությունը և հավանաբար դա չի արտահայտվելու միայն բառացի բողոքի տեսքով: Հայաստանի հետ այդ բնույթի համագործակցությունը կարող է Վրաստանի համար աղետալի հետևանքներ ունենալ: Դա անցանկալի իրավիճակ կառաջացնի տարածաշրջանում նաև մեր ընդգծված բարիդրացիական հարաբերությունների տեսանկյունից: Չի կարելի Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունում ընդգծված դիրքորոշում զբաղեցնել երկրներից մեկի նկատմամբ, քանի որ դա առաջացնելու է երկրորդ կողմի դժգոհությունը»,- ասել է փորձագետը: Բացի դրանից, Սեսիաշվիլիի խոսքերով, անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ Հայաստանի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը և Հայաստանում գտնվող ռազմական բազաները սպառնալիք են Վրաստանի համար: «Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան պետք է կշռադատված լինի, նախօրորք հայտարարված և պետք է հռչակել, որ Վրաստանը մտադիր չէ համագործակցել Հայաստանի հետ ռազմական ոլորտում»,- ասել է փորձագետը, հաղորդում է վրացական «GHN» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |