19 ապրիլի 2011 - 11:17 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Թբիլիսին պետք է որոշի իր քաղաքականությունը, և ոչ թե Բաքուն

«Սխալ կլիներ Վրաստանին խորհուրդներ տալ նրա քաղաքականության վերաբերյալ, սակայն ՀարավայինԿովկասը բավական բարդ տարածաշրջան է, և որոշ երկրների հետ հարաբերությունները փչացնելը հանուն ուրիշ երկրների հանգեցնում է լուրջ խնդիրների, ինչը զգացել է, մասնավորապես, Վրաստանը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Հայաստանը բավական բարենպաստ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում, այդ թվում` ՀԱՊԿ կազմում և միևնույն ժամանակ նա ինստիտուցիոնալ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ IPAP ծրագրի շրջանկաներում: Իսկանդարյանը հիշեցրել է, որ հայ խաղաղապահները մասնակցել են ՆԱՏՕ-ի առաքելություններին Իրաքում, Կոսովոյում, հիմա էլ` Աֆղանստանում: «Հայաստանը բավական լավ հարաբերություններ ունի Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի և ՌԴ-ի հետ: Դա միշտ չէ, որ հեշտ է, բայց բաժանման գծերի նման քանակության դեպքում Վրաստանի դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես ինձ է թվում, բավական արդյունավետ է: Բայց ամեն դեպքում հարևանների հետ հարաբերությունների գերակայությունները պետք է որոշվեն Թբիլիսիում, այլ ոչ թե Բաքվում»,- ասել է Իսկանդարյանը:

Նախօրեին վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ «չի կարելի Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունում ընդգծված դիրքորոշում զբաղեցնել երկրներից մեկի նկատմամբ»: Նա նշել է, որ Վրաստանը չպետք է նյարդայնացնի Բաքվին Հայաստանի հետ համագործակցությամբ, կարծում է վրացի փորձագետը