Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 մեդալով![]() 19 ապրիլի 2011 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Հայաստանի սամբոյի հավաքականը վերադարձավ Չեխիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը: Հայ սամբիստներին հաջովեց նվաճել 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Պատանիներից արծաթե մեդալակիրներ դարձան Ռազմիկ Պետոյանը (52 կգ ք/կ) և Հովհաննես Ալեքսանյանը (56 կգ ք/կ): Բրոնզե մեդալներ են նվաճել Գրրգոր Մխիթարյանը (48 կգ ք/կ), Ռաֆիկ Մանուկյանը (65 կգ ք/կ) և Ռոզա Խաչատրյանը (52 կգ ք/կ): Երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալներ նվաճեցին Սերյոժա Ալեքսանյանը (57 կգ ք/կ) և Մհեր Կարապետյանը (82 կգ ք/կ): Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում, ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը լավն է համարում Հայաստանի հավաքականի արդյունքները, սակայն, նրա կարծիքով, մրցավարների ոչ օբյեկտիվ աշխատանքի պատճառով, որոշ հայ սամբիստներ չկարողացան դառնալ Եվրոպայի չեմպիոններ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |