Հայկ Դեմոյան. Մարդկությունը մինչև հիմա չի մշակել ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներ![]() 19 ապրիլի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մարդկությունը մինչև հիմա մեխանիզմ չի մշակել ցեղասպանությունների կանխարգելման համար: Այդ մասին «Հայոց ցեղասպանություն: 96 տարի անց…» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «96 տարի առաջ ապրիլի 24-ին հրամանագիր է ստորագրվել հայերի ոչնչացման մասին: Հայոց ցեղասպանության առաջին զոհը դարձել է Ստամբուլի հայ մտավորականությունը, այնուհետև` տղամարդիկ, իսկ հետո սկսվել է կանանց, ծերունիների և երեխաների բռնագաղթը»,- ասել է Դեմոյանը:Նրա խոսքերով, մոտենալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, գլխավոր մեսիջն այն է, որ մինչև հիմա մարդկությունը չի մշակել ապագա ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներ: «Այն, ինչ այսօր կատարվում է Աֆրիկայում, վկայում է այն մասին, որ, ցավոք սրտի, միջազգային հարաբերությունների այսօրվա իրավիճակի, նոր ռազմավարական միությունների, ռազմաքաղաքական հարաբերությունների ֆոնի վրա համամարդկային արժեքները մղվել են երկրորդ պլան: Այսօր միջազգային հարաբերություններում և քաղաքականության մեջ գերիշխում են երկակի չափանիշները և առաջնային են համարվում գործընկերային հարաբերությունները»,- ասել է Դեմոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |