Անկարայում կայացավ «Ատելությունից բխած հանցագործություններ» թեմայով միջազգային խորհրդաժողով, որի ժամանակ ելույթ ունեցավ իրավունքի պրոֆեսոր Միտհատ Սանջարը: «Թուրքիայում 1915 թվականին տեղ գտած իրադարձություններն ատելության դրսևորման ամենածանր օրինակներից է և անհրաժեշտ է ապրիլի 24-ը Թուրքիայում սգո օր հայտարարել: Չանդրադառնալով այս հարցին` մենք օրինականացնում ենք կոտորածին հանգեցրած գաղափարախոսությունը»,- ասաց նա: Պրոֆեսոր Սանջարն ընդգծեց նաև, որ պատրաստ է հանդես գալ հայտարարությամբ այն մասին, որ թուրքերն իրենց մեղավոր են զգում գործածի համար, գրում է Haberler-ը:
Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էր հայ-թուրքական «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը: «Հրանտ Դինքի դեպքում մենք տեսանք, թե ինչպես է ռասիզմի մտածելակերպը դատավճռի տեսք ստանում»,- ընդգծեց նա: