Հայ-թուրքական արձանագրություններ. Ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր, կարծում է հայ թուրքագետը![]() 22 ապրիլի 2011 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2013-2014թթ. հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Թուրքիայում և Հայաստանում մինչև բոլոր ընտրությունների ավարտը, այսինքն մինչև 2014-ը հարաբերությունները չեն զարգանալու: Իսկ ինչ վերաբերվում է հայ-թուրքական Արձանագրություններին, ապա ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր»,- ասել է Շաքարյանը: Նա նաև նշել է, որ Հայաստանից այդ հարցում հիմա քիչ բան է կախված, «գնդակը թուրքական դաշտում է»: «Վարչապետ Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը գնում է հաղթանակի, սակայն դա դուր չի գալիս թուրքական հասարակության լիբերալ մասին. որն ավելի շատ պաշտպանում է ազգայնականներին: Թուրքիայի լիբերալիզմին դուր չի գալիս Էրդողանի բռնապետական պահվածքը»,- ասել է Արտակ Շաքարյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |