Արտակ Շաքարյան. Օբամայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին իրավաբանական ուժ չունի![]() 22 ապրիլի 2011 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Եթե Օբաման արտասանի «Հայոց ցեղասպանություն», դա իհարկե հեղինակային հայտարարություն է, սակայն այն իրավաբանական ուժ չունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, նշելով, որ հայերը չպետք է դրան մեծ նշանակություն տան: Նրա խոսքերով, գլխավորն այն է, որպեսզի Ցեղասպանությունը ճանաչի Կոնգրեսը, միաժամանակ հիշելով նախագահ Ռոնալդ Ռեյգանին, որի խոսքերը Ցեղասպանության մասին ոչինչ չեն փոխել: Շաքարյանի կարծիքով, հայերը պետք է գնան իրավաբանական ճանապարհով: Այդ առումով նա մասնավորապես նշել է Թուրքիայի դեմ հայկական սփյուռքի ներկայացուցիչների վերջին դատական հայցերը, ինչը Թուրքիայում խուճապ է առաջացրել, որը հասկացել է, որ իրավաբանական դաշտում անօգնական է: Իր հերթին, թուրքագետ Հակոբ Չաքրյանը հայտարարել է, որ համոզված է, որ Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառն իր ամենամյա ուղերձում: Նրա խոսքերով, այդ մասին վկայում է այն, որ ի տարբերություն նախկին տարիների, այս տարի Թուրքիան ԱՄՆ պատվիրակություն չի ուղարկել, որը պետք է կանխարգելի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: «Թուրքիայի վստահությունը նրանով է բացատրվում, որ հիմա նա կարևոր դեր է խաղում ԱՄՆ պլաններում Իրանի, Աֆղանստանի և Իրաքի հարցերում»,- ասել է Չաքրյանը: Նա նաև կոչ է արել ԱՄՆ հայկական սփյուռքին զերծ մնալ անհավասարակշիռ քայլերից և հայտարարություններից այն դեպքում, եթե ԱՄՆ սփյուռքի սպասումները հերթական անգամ չարդարանան: Դրա հետ կապված` նա հիշեցրել է հայ համայնքի արձանագանքը Նենսի Փելոսիի վերաբերյալ, որը քվեարկության չէր դրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, և համայնքը նրան դավաճան էր անվանել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |