Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել: Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը և նրանց ցավը կիսող մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ամեն տարի այդ օրը հարյուր հազարավոր մարդիկ Երևանում իրենց քայլերն են ուղղում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը՝ ծաղիկներ դնելու անմեղ զոհերի հիշատակին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |