Ապրիլի 26-ին Երևանում կայացավ Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջին մամլո ասուլիսն այդ պաշտոնում նշանակվելու օրից ի վեր: Մամլո ասուլիսի ընթացքում Անդրեասյանը ներկայացրեց այն պետական կառույցները, որոնցից մարդու իրավունքների խախտման դեպքում ՀՀ օմբուդսմենի գրասենյակը կկարողանա պաշտպանել երկրի քաղաքացիներին: Նրա խոսքով, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստ է աջակցել մարդկանց մարդու իրավունքների խախտման դեպքում կառավարությանն առընթեր պետական կադաստրում, դատախազությունում, զինված ուժերում, ոստիկանությունում, ինչպես նաև այլ պետական մարմիններում:
Ընդ որում, Կարեն Անդրեասյանը հայկական լրատվամիջոցներին կոչ արեց այդ հարցում օգնել օմբուդսմենի գրասենյակին: «Սակայն, եթե դուք չեք կարող օգնել, ապա խնդրում եմ չխանգարել, մի' ոչնչացրեք օմբուդսմենի գրասենյակը, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասաց նա: