Ապրիլի 26-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի 4-րդ տուրը![]() 26 ապրիլի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրի հանդիպումները: Աբովյան քաղաքում «Արարատ-2» - «Շենգավիթ» հանդիպումն ավարտվեց «Արարատ-2»-ի հաղթանակով նվազագույն` 0:1 հաշվով: «Փյունիկ-2» - «Շիրակ-2» հանդիպումը Երևանում ավարտվեց 1:2 (0:1)` հօգուտ «Փյունիկ-2»-ի: Ապրիլի 23-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 15-րդ տուրի հանդիպումները: «Էրեբունի» - «Պոլիտեխնիկ» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 8:8: «Էրեբունիից» եռակի գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը, աչքի ընկան նաև Հակոբ Ուզունյանը, Արամ Քոսայանը, Վահան Սարգսյանը, Յուրի Զարգարյանն ու Խորեն Զարգարյանը: «Պոլիտեխնիկից» քառակի գոլի հեղինակ դարձավ Մհեր Նազարեթյանը, երկակի գոլի հեղինակ` Աշոտ Մկրտչյանը, աչքի ընկան նաև Գարեգին Մաշումյանն ու Արման Սահակյանը: «Հրազդան» - «Թալգրիգ» հանդիպումն ավարտվեց «Հրազդանի» հաղթանակով` 10:8: «Հրազդանից» 6 անգամ գոլի հեղինակ դարձավ Արսեն Ներսիսյանը, 2-ական անգամ` Արսեն Այվազյանն ու Վանիկ Ղազարյանը: «Թալգրիգից» եռակի գոլի հեղինակ դարձավ Արմեն Փիրումյանը, աչքի ընկան նաև Էդգար Կիրակոսյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Սարո Գալստյանը, Արթուր Կարապետյանն ու Վազգեն Պողոսյանը: Ապրիլի 27-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |