Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Եգիպտոսում26 ապրիլի 2011 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Կահիրեի Պլըքտանյան սրահում կազմակերպվել էր ոգեկոչման հանդիսավոր երեկո: Հարյուրավոր ներկաներին իրենց խոսքն ուղղեցին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Այնուհետև տեղի ունեցավ դասական և հոգևոր երաժշտության համերգ Հայաստանից ժամանած անվանի տենոր Գևորգ Հաճյանի կատարմամբ: Նախօրեին Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիներում մատուցվել էին հոգեհանգստյան պատարագներ: Ծաղկեպսակների զետեղման արարողություն էր տեղի ունեցել Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |