Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդ բերված ծաղիկները վերամշակվեցին![]() ![]() PanARMENIAN.Net - Վերջին օրերին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցում են Երկրի օրվան նվիրված բնապահպանական միջոցառումների: Ծառատունկից զատ, ապրիլի 27-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները մասնակցեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կազմակերպված խիստ խորհրդանշական միջոցառման: Հիշեցնենք, որ մինչեւ 2010 թ-ը, ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդում հավաքված միլիոնավոր ծաղիկներնամեն տարի հուշահամալիրից հեռացվում էին որպես աղբ: Անցյալ տարի Հիմնադրամն առաջարկեց անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված բոլոր ծաղիկների հավաքման եւ հետագա կիրառման այլընտրանքային,առավել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ: Ինչպես անցյալ տարի, միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվեցին եւ տեղափոխվեցին հուշարձանի հետնամաս, առանձնացվեցին ցողունն ու ծաղկաթերթիկները: Ծաղկի ցողուններից պատրաստվեց պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաները կօգտագործեն թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստված բացիկների ձեւավորման համար: Այդ թուղթը կօգտագործի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր գրելիս: Ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացվում են անհատ կամավորների եւ տարբեր կազմակերպություններ ներկայացնող կամավորական խմբերի միջոցով: Այս տարի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 300 կամավորներ: Աշխատանքներին մասնակցեցին կամավորական խմբեր ՎիվաՍել-ՄՏՍ-ից, Երեւանի պետական համալսարանից, Հայաստանում ամերիկյան համալսարանից, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցից, «Մակադամյան» հայ-կանադական ընկերությունից, «Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան» կազմակերպությունից: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |