Իրանի խորհրդարանը պատրաստվում է իմպիչմենտ հայտարարել Ահմադինեժադին![]() 28 ապրիլի 2011 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանում նախապատրաստվում է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ իմպիչմենտը: Ինչպես հայտնում է The Guardian-ը, նախագահի պաշտոնանկության պատճառ կարող են հանդիսանալ նրա տարաձայնությունները Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեիի հետ: Տարաձայնությունների ևս մեկ վկայություն է ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթակիի պաշտոնանկությունը, որի մասին որոշումն Ահմադինեժադը կայացրեց 2010թ. դեկտեմբերին առանց գերագույն ղեկավարությանն իրազեկելու: ԱԳՆ նոր ղեկավար դարձավ Ալի Ակբար Սալեհին՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավարը: Չնայած նրան, որ Իրանի նախագահը պետության պաշտոնական ղեկավարն է, գերագույն առաջնորդը դե-ֆակտո լիազորությունների ավելի լայն շրջան ունի: Մեկնաբանելով վերջին իրադարձությունները՝ ընդդիմության ներկայացուցիչներն ենթադրել են, որ նման իրավիճակն այլևս չի գոհացնում Ահմադինեժադին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |