2011 թվականին Հայաստանում կանցնի խառը մարտարվեստների աշխարհի անհատական առաջնությունը28 ապրիլի 2011 - 12:52 AMT PanARMENIAN.Net - 2011 Հայաստանի Արմֆայթինգի ֆեդերացիան մտադիր է Երևանում անցկացնել խառը մարտարվեստների աշխարհի անհատական առաջնությունը (MM A) PROFC վարկածով: Ըստ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի, առաջնությանը կմասնակցեն աշխարհի 30 ուժեղագույն մարզիկները, Հայաստանը կներկայացնեն 4 մարտիկներ: «Հայաստանաբնակ մարզիկներից առաջնությանը կմասնակցի միայն Դավիթ Խաչատրյանը, մյուսները կհրավիրվեն տարբեր երկրներից»,-ասել է ֆեդերացիայի նախագահը: Սա կլինի MMA երկրորդ առաջնությունը, որ կանցնի Երևանում: 2010թ. Արմֆայթինգի ֆեդերացիան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպեց աշխարհի թիմային առաջնություն, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Սերբիայի հավաքականները: «Մենք ունենք մոտ 420 մարզիկներ, որոնք զբաղվում են այդ մարզաձևով, կան նաև կանայք, որոնք նախկինում զբաղվել են ձյուդոյով»,-ասել է Ղուկասյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |