ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն ժամանել է Երևան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն ժամանել է Երևան

PanARMENIAN.Net - Երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը, այցի շրջանակներում Թինա Քեյդենաուն կհանդիպի Հայաստանի նախագահի, կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման շրջանակներում կողմերը կքննարկեն հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
---