Համաշխարհային բանկը ամփոփել է է Հայկական բուհերի ուսանողների շրջանում ակնարկների մրցույթը 28 ապրիլի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարել է Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողների շրջանում փետրվարի 1-ից մարտի 10-ն անցկացված ակնարկների մրցույթի անդյունքները: «Ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունը հաղթահարել վերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները» թեմայով 1-ին մրցանակին արժանացել են Արմինե Բաբախանյանը, Էվելինա Բեկնազարյանը և Վեներա Մարտիրոսյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Բիզնես կառավարում, մագիստրատուրա, 2-րդ կուրս): Մյուս մրցանակներին արժանացել են ուսանողներ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայաստանի ֆրանսիական համալսարանից և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից: Խրախուսական մրցանակ ստացավ Սաթենիկ Մարտիրոսյանը (Գավառի պետական համալսարան, Տնտեսագիտություն, 3-րդ կուրս): «Ի՞նչ արժեք ունեն Հայաստանի անտառները» թեմայով ակնարկները քննող հանձնաժողովը 1-ին և 2-րդ մրցանակներ չի շնորհել, քանի որ ներկայացված ակնարկները չեն ապահովել բովանդակային և որակական բարձր մակարդակ: 3-րդ մրցանակին արժանացել են Արմինե Ասատրյան (Գավառի պետական համալսարան, Տնտեսագիտություն, 2-րդ կուրս), և Լևոն Ղուկասյան (Գիտությունների ազգային ակադեմիա, Գիտակրթական միջազգային կենտրոն, դեղագործական քիմիա, մագիստրատուրա, 1-ին կուրս), իսկ 4-րդ մրցանակին Սաթինե Սմբատյանը (Երևանի պետական համալսարան, Ռոմանագերմանական ֆակուլտետ, 4-րդ կուրս), և Աննա Հայրապետյան (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Միջազգային հարաբերություններ, մագիստրատուրա, 1-ին կուրս): Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը շնորհավորում է հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր 135 դիմորդներին այս մրցակցային ծրագրին մասնակցելու համար: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |