28 ապրիլի 2011 - 16:07 AMT
Տաթև Աբրահամյանը և Աննա Զատոնսկիխը կվիճարկեն շախմատի ԱՄՆ չեմպիոնի տիտղոսը լրացուցիչ պարտիաներում

Սենտ Լուիսում շարունակվում է շախմատի ԱՄՆ առաջնությունը: Կանանց եզրափակչում հայ շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը երկրորդ անգամ ոչ ոքի է խաղացել Աննա Զատոնսկիխի հետ:

Շախմատիստուհիների առաջին հանդիպումը նույնպես ոչ ոքի է ավարտվել, և հիմա հաշիվը հավասար է` 1:1: Ոսկե մեդալը խաղարկվելու է լրացուցիչ պարտիաներում:

Առաջնությունը սկսվել է ապրիլի 15-ին, մասնակցում են 8 շախմատիստուհիներ: