Հայաստանում բավականաչափ չեն սատարում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ կանանց28 ապրիլի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամն օգնության կոչ է անում տարբեր կազմակերպություններին, որոնք պատրաստ են ձեռք մեկնել կրծքագեղձի քաղցկեղով տառապող հայ կանանց: Ներկայումս հիմնադրամը դրամահավաք է իրականացնում Սյու Սեպետչյանի մայրիկի համար, որն ունի կրծքագեղձի քաղցկեղ: Շտապ վիրահատությունից հետո նրան նշանակվել է «Հերցեպտին» թանկարժեք դեղորայքը (մեկ սրվակի արժեքը 3000 ԱՄՆ դոլար, ընդհանուր բուժման կուրսը` 18 սրվակ, ինչը կազմում է 54.000 ԱՄՆ դոլար): Ընդ որում` «Հերցեպտին»-ը չի մտնում պետպատվերով նախատեսված դեղորայքի ցանկի մեջ: Ինչպես հաղորդում է Հիմնադրամի մամլո ծառայությունը, նախաձեռնության շուրջ այսօր արդեն համախմբվել են Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ: «Հիմնականում նրանք կանայք են, որոնք հասկանում են, որ այս խնդիրը մասնավոր չէ և նման վիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր կին: Հայաստանի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ամեն 13-րդ կինը բախվում է նմանատիպ խնդրի հետ, ընդ որում` նրանց 30%-ը «Հերցեպտին» դեղամիջոցի կարիքն ունի»,- ասվում է Հիմնադրամի հայտարարության մեջ: Սեպետչյանի մայրիկի փորձը շատերի համար տեսանելի դարձրեց կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ կանանց նկատմամբ ոչ բավարար պետական աջակցության փաստը: Մյուս կողմից միջազգային և տեղական բարեգործական կազմակերպություններն առ այսօր մերժում են Հիմնադրամի դիմումը` հիմք ընդունելով, որ Հայաստանում անվճար բուժում են քաղցկեղը, ինչը սակայն ճիշտ է միայն մասամբ: Ապրիլի 14-ի դրությամբ հիմնադրամին հաջողվել է հավաքել ընդամենը 3000 ԱՄՆ դոլար` «Հերցեպտին»-ի մեկ սրվակի արժեքը: Ցանկացողները կարող են ֆինանսական միջոցներ փոխանցել Զարգացման հայկական բանկի դրամային հաշվեհամարին` 18100 - 52017003313 Կանանց Ռեսուրսային Կենտրոն (պարտադիր նշել): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |