Վարդան Այվազյանը մեղադրել է իրեն ծեծի ենթարկելու մասին հոդվածի հեղինակին կաշառված լինելու մեջ՝ մեկնաբանելով «Ժամանակ» թերթի այն տեղեկատվությունը, թե արցախցի գեներալները ծեծել են պատգամավորին:
Ըստ նրա, դա պատվերով հոդված է, որի նպատակն է խայտառակել պատգամավորին և այն ուժերին, որոնց նա ներկայացնում է: «Ինձ զանգահարում էին իմ ընկերներն ու պաշտոնակիցները Անգլիայից, Ռուսաստանից, Վրաստանից, այլ երկրներից, հարցնում էին, արդյոք դա ճիշտ է»,-լրագրողներին է ասել պատգամավորը:
Տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահն ասել է, որ գիտի, թե ով է կանգնած նրան ծեծի ենթարկելու մասին հոդվածի ետևում և շուտով կբացահայտի նրան: