Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ճգնաժամը երևան հանեց Հայաստանի տնտեսության թույլ և ուժեղ կողմերը

Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ճգնաժամը երևան հանեց Հայաստանի տնտեսության թույլ և ուժեղ կողմերը

PanARMENIAN.Net - Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ 2008-2009թթ. երկիրը հայտնվել է ճգնաժամի ազդեցության տակ, որը երևան հանեց նրա տնտեսության ուժեղ և թույլ կողմերը, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` սփյուռքի հյուրերին ներկայացնելով հանրապետության մակրոտնտեսական իրավիճակը և ներդրումային հնարավորությունները: ՀՀ սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ, Հայ-կանադական գործարար խորհրդի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ ապրիլի 28-30-ը տեղի է ունենում «Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնադիր խորհրդաժողովը, որին մասնակցում են 30 մասնագետներ աշխարհի 9 երկրներից:

Վարչապետը հաղորդել է, որ ճգնաժամի շրջանում Հայաստանը ստիպված է եղել ավելացնել իր արտաքին պարտքը, այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանը դրա սպասարկման հետ կապված խնդիրներ չի տեսնում: Ինչպես հաղորդել է վարչապետը, 2010-ին երկրի տնտեսությունը տուժել է գյուղատնտեսության ոլորտում անկման պատճառով` պայմանավորված անբարենպաստ բնակլիմայական պայմաններով: Վարչապետն ասել է, որ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել այդ ոլորտի զարգացման հայեցակարգի իրագործմանը: Անդրադառնալով հարկային արտոնություններին` վարչապետը նշել է, որ երկրի իշխանություններն իրագործում են մի շարք բարեփոխումներ հարկային և մաքսային ոլորտներում, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարելավել Հայաստանի գործարար միջավայրի ներդրումային պոտենցիալը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի տնտեսության դրական կողմերին, ապա վարչապետն առանձնացրել է ՏՏ ոլորտը, որը 2009-ին ապահովել է 17 տոկոս աճ, ինչպես նաև հանրապետության բանկային համակարգը: «Ինչպես հայտնի է, ճգնաժամի շրջանում շատ կառավարություններ ստիպված են եղել աջակցել բանկերին, Հայաստանում իրենք բանկերն են աջակցել տնտեսությանը` ֆինանսավորելով այն»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---