Կարեն Գևորգյան. Պարը անհրաժեշտ է վերահսկել օրենքով

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է ընդունել օրենսդրական փաթեթ, որով կորոշվի, թե ով կարող է պարուսույց լինել, ով կարող է դասավանդել և ով ոչ, Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է ասել «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը: Ըստ նրա պետք է նախարարությունների, ԱԺ-ի միջոցով ընդունել պարուսույցների որակավորման մասին օրենքներ, որոնք կսահմանեն թե ով կարող է պար դասավանդել, ինչ մեթոդներով, ինչպիսի տարազներով պետք է ելույթ ունենան պարողները: «Այսօր ցանկացած մարդ, ով թեկուզ չնչին կրթություն ունի պարարվեստի ոլորտում, դասավանդում է և փչացնում է ապագա սերունդը»,-ասել է Կարեն Գևորգյանը: Նա կարևորում է նաև պարուսույցների պարտադիր մանկավարժական կրթությունը: Այսօր նախկին պարողները կարող են դասավանդել, սակայն դա դեռ չի նշանակում, որ նրանք կարող են լավ պարուսույցներ դառնալ, ավելացրել է Գևորգյանը:

Գևորգյանը դեմ չէ, որ լատինամերիկյան պարեր դասավանդվեն, սակայն դրանք էլ մեր երկրում սխալ են դասավանդվում: «Հիմա մեր երեխաները այնպիսի դիրքեր են ընդունում, որ միայն գիշերային ակումբներում կարելի է տեսնել»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---