Վիրահայերը կոչ են արել Միխայիլ Սահակաշվիլիին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ՀԱԵ վիրահայոց թեմը և մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 27-ին գրավոր դիմել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին և Վրաստանի խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Նամակում ասվում է, որ ճանաչելով և դատապարտելով մարդկության դեմ հանցագործությունը, Վրաստանն իր ավանդը կներդնի ապագայում նման գործողությունների կանխարգելման գործում:

«Մենք հավատում ենք, որ անկախ հանգամանքներից, Վրաստանը, ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կապացուցի, որ արդարության կողմնակից է»,-ասվում է նամակում:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---