ԱՄՆ-ն մեղադրում է Թուրքիային կրոնական անհանդուրժողականության մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը, փորձելով վերահսկել կրոնը «աշխարհիկ պետականության պահպանման նպատակով», սահմանափակումներ է կիրառում բոլոր կրոնական փոքրամասնությունների հանդեպ, ներառյալ հայերին: Ինչպես ասվում է ԱՄՆ կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցում, Թուրքիայում բռնության ու իրավունքների սահմանափակման բազմաթիվ դեպքեր են գրանցվել ՀԱԵ նկատմամբ:

Բացի այդ, Թուրքիայի օրենքները թույլ չեն տալիս կրոնական փոքրամասնություններին գրանցվել որպես իրավաբանական անձ: Երկրում տարբեր պատրվակներով առգրավվել է հայերի, հրեաների, հույների, կաթոլիկների գույքը:

Հայ առաքելական եկեղեցին որպես կրոնական փոքրամասնություն ներկայացնող ամենամեծ կազմակերպություն, հոգևոր ճեմարան չունի:

Զեկույցում ասվում է, որ 14 պետություններ այն ցուցակում են, որոնք «առանձնակի մտահոգություն են առաջացնում, իսկ Թուրքիան, Աֆղանստանը, Բելառուսը, Կուբան, Ռուսաստանը «առանձնակի ուշադրություն պահանջող երկրների թվում են»:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---