Թանգարանային գիշերը այս տարի կանցնի «Գրավոր ժառանգություն» խորագրով

Թանգարանային գիշերը այս տարի կանցնի «Գրավոր ժառանգություն» խորագրով

PanARMENIAN.Net - Թանգարանային գիշերն այս տարի կանցնի «Գրավոր ժառանգություն» խորագրով: Ինչպես լրագրողներին է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այն կոչված է պրոպագանդելու գիրքը՝ 2012 թ-ին Երևանը գրքի մայրաքաղաք հայտարարելուց առաջ: «Մեր թանգարաններից շատերն ունեն գրքերի հավաքածուներ, որոնք հիմնականում պահվում են ֆոնդերում: Շատերին թվում է, թե մեր գրքի ժառանգությունը սահմանափակվում է Մատենադարանով և Գրականության թանգարանով», ասել է նախարարը:

Թանգարանային գիշերը անց է կացվելու մայիսի 18-ին, որի ընթացքում բոլոր թանգարանները կաշխատեն մինչ ուշ գիշեր և կկայանան բազմաթիվ միջոցառումներ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---