Ադրբեջանի վետերաններին չեն հրավիրել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին

PanARMENIAN.Net - Հայրենական Մեծ պատերազմի ադրբեջանցի վետերանները չեն մասնակցի ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի 66-ամյակի պատվին կազմակերպվելիք ավանդական զորահանդեսին, որը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում: Ինչպես հաղորդում է Trend Life-ը, Ռուսաստանի մայրաքաղաքում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու հրավերները ուղարկում են կազմակերպիչները հոբելյանական ամսաթվերի տոնակատարության ժամանակ: Այս տարի Ադրբեջանին տոնական միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ուղարկվել:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---