«Boom Boom» երգն արդեն հասցրել է սիրվել եվրոպացի ունկնդիրների կողմից

«Boom Boom» երգն արդեն հասցրել է սիրվել եվրոպացի ունկնդիրների կողմից

PanARMENIAN.Net - «Boom Boom» երգը, որով երգչուհի Էմմին կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2011» մրցույթում, արդեն հասցրել է սիրվել եվրոպացի ունկնդիրների կողմից: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ինքը` Էմմին, երգը բավական դրական է և տրամադրություն է բարձրացնում: «Շատերը մեզ հաղորդել են, որ տարբեր եվրոպական երկրների մետրոներում մեր երգն է հնչում: Բացի դրանից, շատերը ռադիոկայան են զանգահարում և խնդրում դնել այդ երգը»,- ասել է նա:

Խոսելով իր պրոմո-տուրի մասին` երգչուհին ասել է, որ ինքն արդեն հասցրել է լինել Մոսկվայում, Կիևում, Ռիգայում, Քիշնևում, Աթենքում: Սակայն, նրա խոսքով, ինքը մտադիր չէ կանգ առնել: «Չնայած, որ ես այսօր գիշերը մեկնում եմ Դյուսելդորֆ, որտեղ կմեկնարկեն մրցույթի փորձերը, մենք մտադիր ենք օգտագործել բոլոր ազատ րոպեները, որպեսզի շարունակենք երգի փորոուշենը»,- նշել է նա:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---